ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ա­ստվածաշունչ մատյանից

Ա­ստվածաշունչ մատյանից
11.10.2019 | 00:08
Ա­նա­պա­տում կան­չո­ղի ձայնն է. «Պատ­րաս­տե­ցե՛ք Տի­րոջ ճա­նա­պար­հը և հար­թե­ցե՛ք մեր Աստ­ծու շա­վիղ­նե­րը։ Բո­լոր ձո­րե­րը պի­տի լց­վեն, և բո­լոր լեռ­ներն ու բլուր­նե­րը պի­տի ցած­րա­նան, դժ­վա­րին տե­ղե­րը պի­տի դյու­րին դառ­նան, և ա­ռա­պար­նե­րը`դաշ­տեր։ Պի­տի հայ­տն­վի Տի­րոջ փառ­քը, և ա­մեն մի մարմ­նա­վոր պի­տի տես­նի Աստ­ծու փր­կու­թյու­նը, քան­զի Տե՛­րը խո­սեց»։ Մի ձայն ա­սում է` կան­չի՛ր։ Ա­սում եմ` ի՞նչ կան­չեմ։ «Ի­մա­ցի՛ր, ա­մեն մար­մին նման է խո­տի, և մար­դու ամ­բողջ փառ­քը նման է խո­տա­ծաղ­կի... Խո­տը չո­րա­նում է, ծա­ղի­կը թափ­վում, բայց Տի­րոջ խոս­քը մնում է հա­վի­տյան»։
Ե­սա­յու մար­գա­րեու­թյու­նը 40. 3-6...8
Դիտվել է՝ 3040

Մեկնաբանություններ